Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցին
Եկեղեցու հերթական նորոգությունը տեղի է ունեցել 1619 թ., քանի որ “էր աւերեալ ի անօրինաց շատ ժամանակաւ”։ Այս տեղեկությունը գտնում ենք 1445 թ. ստեղծված ձեռագրի՝ 1619 թ. հավելած հիշատակարանում. “Եւ նոոոգեաց ժամատուն Ս. Նշանիս, որ էր աւերեալ ի անօրինաց շատ ժամանակաւ...”1054։
Ի դեպ, նույն՝ 1619 թ., եկեղեցուն նվիրաբերվել են “...Բ (2) խաչ, Ա (1) անձն, լաւ, ոսկէգործ շուրջառ իւր զգեստով, Ա (1) ձնձղէք, Ա (1) բեմի ծածկոց, Ա (1) բուրվառ”1055։
Շուրջ երկուսուկես դար անց Զարեհնու Սբ. Նշան հնամենի եկեղեցին այն աստիճան էր քայքայվել և անվերականգնելիորեն ավերակ դարձել, որ հերթական վերաշինության հեղինակները ճիշտ են համարում հնի տեղում բոլորովին նոր եկեղեցի կառուցել։ Հատկանշական է, որ ԺԹ դարում եկեղեցուց փոխանցված Սբ. Նշան անունով արդեն աոակելապես հայտնի էր այն բլուրը, որտեղ նշմար վել են եկեղեցու հետքերը. “Օծեալ եկեղեցւոյ կոչեալ Է ի Սուրբ Նշան, [Հ]ընումն կոչեալ Էր ի լեառն Սուրբ Նշան...”1056 կամ “Ախլցխա քաղաքին մէջ Սուրբ Նշան անուանեալ տեղւոյն վերայ սկսուած է կառուցուիլ նոր եկեղեցի յանուն Սրբոյն Վարդանանց զօրավարաց...”1057։
Ալխալցխա. Uբ.Վարդանանց եկեղեցու հատակագիծը (նախագծի բնօրինակը պահվում է ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 125, թ. 55)։ Կառուցվելիք եկեղեցու թույտվությունը, նախագծի հաստատմամբ հանդերձ, տրվում է 1861 թ.1058։ Շինարարության ողջ ծախսը ստանձնում է Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցը. “...արդեամբք և ծախիւք ազգասէր և բարեպաշտ աստիճանաւոր իշխանին՝ Մահտեսի Վարդանայ Վարդանեանց, որի խորհրդովն ևս նոյն քաղաքի Առաջնորդական Փոխանորդ արժանապատիւ Գրիգոր վարդապետ Սագինեանց՝ խնդրեց և ստացաւ Սրբոյն էջմիածնի Սրբազան սինոդի բարեհաճութիւնը առ այն՝ զի նորակառոյց եկեղեցւոյ եկամուտը տրուի տեղային Ուսումնարանին՝ աղքատ տղայոց պակասութիւնները լցուցանելու համար”1059։
Թեմական առաջնորդի գլխավորությամբ և առաքելադավան հոգևորականության մասնակցությամբ կատարված հիմնարկեքի հանդեսին ներկա են եղել նաև հայ կաթողիկե, վրացի և ռուս հոգևորականներ, հասարակության հայտնի դեմքեր։ Աշխատանքները բուռն թափով սկսվում են 1862 թ. գարնան սկզբին. “...նորոգ կառուցանելի Սուրբ Նշան անուանեալ տեղւոյն յանուն Սրբոց Վարդանանց զօրավարաց եկեղեցւոյ շինութիւնը, որ սկզբնաւորուեցաւ ի 5-ն մարտի սույն 1862 ամի արդեամբ և ծախիւք ազգասէր և բարեպաշտ աստիճանաւոր իշխանին մահտեսի Վարդանայ Վարդանեանց ի խնդրոյ սրբազան առաջնորդական փոխանորդի քաղաքիս տեառն Գրիգոր վարդապետի Սագինեան այս հետևեալ գովելի պատճառներուն համար։ ...սրբազան առաջնորդը կամեցաւ այն աւերակ տեղին վրա տաճար մը կառուցանել (ինչպէս աւանդութեամբ կըսեն, թէ ատենօք հոն տեղ եկեղեցի կայ եղեր...”1060։
Ախալցխա. Uբ. Վարդանանց եկեղեցու տեսքը հյուսիս-արևմուտքից:
Ախալցխա. Uբ. Վարդանանց եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, հյուսիս-արևելքից, հատված նույն կողմից:
Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցի և կողակցի գերեզմանաքարերը (լուս.՝ 1988 թ.)։
Շինարարական աշխատանքներր տևում են երկու տարուց քիչ ավելի և ավարտվում 1864 թ.։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1864 թ. փետրրվարի 27-ին. “Նոր եկեղեցւոյ նաւակատեաց հանդէսը նշանակած էր կատարել փետրվարի 27-ին, այսինքն՝ բարեկենդանի հինգշաբթի օրը, երբ Հայոց եկեղեցին սրբոց Վարդանանց տօնն է կատարում, եկեղեցւոյ նաւակատեաց երեկոյին, Ախլցխոյ յաջորդ Գրիգոր եպիսկոպոսը զգեստաւորեալ եկեղեցւոյ բոլոր ուխտի հետ՝ թափօրական հանդիսիւ դուրս գալով սուրբ Փրկիչ եկեղեցիից, դիմեց դէպի նորակառոյց եկեղեցին։
Հոգևորականաց դասակարգութեան ետևից գնում էին Ախլցխոյ բոլոր բնակիչքը եւ դրսից այդ հանդէսի պատճառաւ եկողներր. արհեստաւորքը՝ իրանց դրօշակներով ողջ ճանապարհի երկու կողմր կանգնած հիանալի տեսարան էին կազմում, արեգական ճաճանչները՝ այս տեսարանը աւելի շքեղացնելու համար կարմրագոյն ամպերից փայլում էին ոսկեղէն եւ արծաթեղէն սրբազան անօթների վրայ, զանգակների հնչիւնները խառնւում էին բազմաթիւ դպրաց ներդաշնակ երգերի հետ. թափօրի անցանելու ճանապարհի երկու կողմի տանիքները եւ պատուհաններր լցուած էին բազմութեւամբ կանանց ու մանկանց, որոնք զարդարուած էին ըստ իւրեանց կարողութեան։ Հասանելով նոր եկեղեցին, հոգևորականաց դասը կատարեց երեկոյան ժամերգութիւնը եւ նախատօնակ յառաջիկայ հանդէսին։ Իսկ փետրուարի 27-ին առաւօտեան ժամը տասին, ի ներկայութեան բոլոր քաղաքական եւ զինուորական աստիճանաւորաց, որոնց հրաւիրել էր եկեղեցւոյ շինող պն. Վարդանեանցը, սրբազան Գրիգոր եպիսկոպոսը հոգևորականց դասու հետ կատարեց եկեղեցւոյ օրհնութեան եւ օծութեան հանդէսը եւ դրոշմեց զայն յանուն սրբոյ գօրավարին եւ մեծի նահատակին Վարդանայ...։
Հոգևորական հանդէսր կատարելից յետոյ Արզերումու գաղթականներից Ախլցխոյ քաղաքի պրիստաւ պօտպօրուչիկ Իսահակ Հազարապետեանցը ռուս եւ հայոց լեզուաւ ասաց յետագայ ճառը։
“Ողորմած տեա՛րք.
Այս տաճարս, որ սրբազնացեալ նուիրեցաւ յանուն Աստուծոյ, հիմնեալ ի վերայ լերին, որ ի բազմաց հետէ իւրովք կրօնական աւանդութեամբ էր հասարակաց ուխտատեղի... Յետ արժանայիշատակ պատերազմին ի 1829 ամի, ի թուոյ 90 հազար հայազգեաց, զաղթելոյ ի Կարնոյ, բազումք բնակեցան յԱխլցխայ եւ ընդ հովանեաւ հզօր տէրութեան Ռուսաց գտին զանդորրութիւն եւ բարրօրութիւն, զազատութիւն կատարելու զամենայն կրօնական ծէսս, զրնդարձակ ասպարէզ ծաղկեցուցանելոյ զվաճառականութիւն եւ զարհեստս, եւ յայնմ իսկ ժամանակի բերին րնդ ինքեանս զկրօնական աւանդ յայս նուիրական լեառն։ Ոչ հեռի յայսմ տեղւոջէ, ուր կամք մեք այժմ, ի 1853 ամի զինուորութիւն Ռուսաց կանգնեաց զփառաւոր յաղթանակ մերձ ի գիւղն Ապ ի վերայ Տաճկաց, որք բազմութեամբ զօրաց բանակեալ էին սկսեալ յԱպ գեղջէ ցՍուխլիս։ Յայնմ իսկ ժամանակի Հայք Ախլցխոյ ըստ սեպուհ հայկական հաւատարմութեան իւրեանց առ գահն կայսեր ամենայն Ռուսաց կազմեցին աստէն զզօրաւոր զինոտրութիւն։ Այժմ այս տեղի կերպարանափոխ եղեւ, վայելչացաւ եւ գերազանցեալ գտաւ յաչս մեր, կառուցմամբ այսր գեղեցիկ տաճարի եւ եղև մեզ վայր սրբութեան եւ յիշատակի. սերունդք մեր յայսմ տեղւոջ անկեալի ծունկս ասելոց են, աստէն նոքա լիուլի հաւատարմութեամբ ի յարատեւութիւն եւ ի սեպհականութիւն վաստակոց իւրեանց ընդ պաշտպանութեամբ արդարադատ կայսերն Ռուսաց հիմնեցին զնոր քաղաք, սկիզբն արարին տնտեսական պիտոյից, ձեռն ետուն յերկրագործութիւն, յայգեգործութիւն, ի վաճառականութիւն եւ յամենայն տեսակ արհեստս, եւ վասն ամենայն սեպհականութեանց իւրեանց, զոր շահեալ էին արդար վաստակօք, նոքա յայսմ տեղւոջ մատուցեալ են...։ ...տաճարս սրբոյն Վարդանայ, լինելով յիշատակարան նախկին վիճակի Ախլցխոյ եւ ի նմա բնակեալ հայազգի գաղթականաց Կարնոյ, վկայելոց է զապագայ յառաջադիմութեննէ այսր քաղաքի, եւ զզարգացմանէ քաղաքական կենաց նորա...ե1061։
Ախալցխա. Uբ. Վարդանանց եկեղեցու տեսքը հյուսիս-արևելքից (լուս.՝ 1960-ական թթ.)
1957 թ. մարտին ԽԱՀՄ նախարարների խորհըրդին առընթեր կրոնական գործերի խորհրդի նախագահ Վ. Ի. Գոստևին հղած զեկուցագրում Վրաստանում գործող նույն խորհրդի լիազորված անձ Շալուտաշվիլին նշել է, որ Ախալցխայի “Հայկական Աբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1840 թ.։ Եկեղեցական շինությունը զբաղեցնում է 107 քառակուսի մետր տարածք։ Եկեղեցին փակելու պահից մինչև այսօր օգտագործվում է որպես շրջանային դիվան։ 1956 թ. Շրջանային գործկոմը եկեղեցու շենքի ներսում դիվանական գործերի համար տեղադրել է հատուկ երկհարկանի փայտե դարակներ, ինչպես նաև շրջանային դիվանի աշխատակիցների համար կառուցել է աշխատանքային սենյակ։ Այդ ամբողջի համար ծախսվել է 15 հազար ռուբլի”1062։
1970-ական թվականներին շենքը մասնակի վերանորոգվել է, որի արդյունքում անհետացել է հյուսիսային մուտքի ճակտոնապատի (տիմպանի) արձա նագրությունր1063։
Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տարբեր նպատակներով։ Նախ այն ծառայել է որպես աղի պահեստ1064, ապա դիվան, իսկ 1980-ական թվականներին՝ ժողովուրդները բարեկամության թանգարան1065։
Ճարտարապետություն
Եկեղեցու ճարտարապետական նկարագրին անդրադարձած այցելուն ԺԹ դարավերջին նշելէ. “...վերևում՝ բլրի վրա, բերդի հանդեպ էջմիածնի տաճարի ոճով հայկական նոր եկեղեցին է՝ ճակտոնների առանցքներին զանակատներով...”1066։
Ալխալցխա. Uբ.Վարդանանց եկեղեցու հատակագծերն ըստ նախագծի (1861 թ.) և ըստ իրական կառույցի (չափ.՝ U. Հակոբյանի)
Ախալցխա. Սբ. Վարդանանց եկեղեցու թմբուկն ու հարավ-արևմտյան ծավալները ներսից (լուս.՝ 2007 թ.)
Եկեղեցին ունի դեռևս զարգացած միջնադարում հայ եկեղեցական ճարտարապետության մեջ լայն տարածում գտած արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ կենտրոնագմբեթ հորինվածք։ Մուտքերը երեքն են՝ բացված մեկական՝ հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներից։ Սրածայր վեղարով ավարտվող վեցանիստ թմբուկը ներքուստ պահում են երկու զույգ բոլորաձև կտրվածքով սյուների վրա հենված թաղակիր կամարները։ Արտաքուստ կառուցված է համակ սրբատաշ քարերով, ներքուստ սվաղված է։ Արևմտյան ճակատին կից է առաջին և երկրորդ հարկերում քառասյուն, իսկ երրորդում՝ վեց սյուների վրա կանգնած զանգակատունր։ Արտաքին չափերն են՝ 15,35 X 10,83 մ։
Վիմագրեր
Տեղում Սբ. Նշան նախնական եկեղեցուն պատկանող վիմագրեր գոյություն չունեն։ Պահպանվածները վերաբերում են նոր եկեղեցուն և տեղեկացնում են եկեղեցու կառուցման մանրամասները.
Ախալցխա. Սբ. Վարդան զորավար (Սբ. Վարդանանց) եկեղեցու արևելյան ճակատի շինարարական արձանագրությունը
Սբ. Նշան (Սբ. Վարդան զորավար) եկեղեցի, արևելյան ճակատին՝ 9 տող.
Տաճարս տէրունեան պանծասցի յանուն սըրբոց Վարդանանց,
զոր կանգեաց իւրով սեփհական ծախիւք Վարդանն Վարդանեանց
անմահ յիշատաք վասըն իւրհոգւոյն եւ իւր սիրելեաց.
հօրն՝ Աղապապայ, մօրըն՝ Թագուհայ, ազնիւ ծընողաց,
կնոջըն՝ Մարեամայ, եղբօրն՝ Ստեփանայ, քեռըն՝ Փեփրոնեայ,
տոհմական ազատ որդւոն՝ Համազասպայ, դստեր՝ Գայիեանեայ,
հարսին՝ էրանհւոյն եւ հօրեղբօրն իւր՝ մահտեսի Յակոբայ,
թոռանցն նորաբույս մեծին՝ Հմայեկայ, փոքրին՝ Վարդանայ։
1861 յամէ սկսեալ եւ օծեալ 1863 եւ աւարտեալ 1868 թ.։
Հրատ. Карапетян С, Марутян А., Наатакян Р., նշվ. հոդվ., էջ 84։
Ծանոթ. վիմագիրն ավելի հեշտ րնթեռնելի դարձնելու նպատակով 2002 թ. տեղի հայերր սև ներկով շեշտել են տառերի փորվածքները։ Սույն փաստին անդրադարձած պատմական գիտությունների դր-պրոֆ. ոմն Թինա Իվելաշվիլին, սակայն, հնչեցրել է ահազանգ այն մասին, թե իբր Մարդա թաղամասում գտնվող ուղղափառ եկեղեցու արևելյան ճակատին 2002 թ. հանկարծ հայտնվել է ներկով սևացրած 9 տողանոց հայերեն արձանագրություն։ Հեղինակը նշել է նաև, որ “Գաղտնի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ այդ գրությունր փորագրել են “Ջավախք” ոչ պաշտոնական կազմակերպության անդամներր՝ անմիջականորեն Երևանից տրված ցուցումներով” (մանրամասն տե՛ս "ლიტჭრა და ხჭლოკნჭგა", 2004, N 2)։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Ախալցխա. Սբ.. Վարդանանց եկեղեցու հարավային և հյուսիսային ճակատներից բացված մուտքերը և արձանագրությունները, հյուսիսային մուտքինը ոչնչացվել է 1970-ական թվականներին իրականացված մասնակի նորոգման ժամանակ (լուս.՝ 1988 թ.)
Արձանագրություն, 9 տող.
Բարձրագոյն տեսչու(թեամ)բ տ(եա)ոն զորութե(ա)նց
կանգնեցաւ այս տաճար սրբ(ո)ց Վարդանանց
յիշ(ա)տ(ա)կ պատուանուն տոհմին Վարդանեանց
քրտնաջան վաստակօք նոյն իսկ Վարդանեանց,
որոց կայ հուպ հանգչիլ յուսով գերազանց
ընդ ս(ուր)բ եկեղեցաա այս Հայաստանեայց
ի հայրապետա(թ)ե(ան) տ(եա)ոն Մատթէի առաջնոյ ընտիր կ(ա)թուղիկոսի
եւ փոխանորդն տէր Գրիգորիս եպիսկոպոսի Սագինեան տոհմի։
Հրատ. Карапетян С, Марутян А., Наатакян Р., նշվ. հոդվ., էջ 85։
Եկեղեցու պատկանելությունը վիճարկող տեսակետ
Հակառակ պատմական բազում անվիճելի փաստերի առկայության՝ վերջին տարիներին որոշ վրացի հեղինակներ, առաջ բերելով նորաթուխ “փաստարկներ”, փորձում են կասկածի տակ առնել Սբ. Նշան եկեղեցու ազգային պատկանելության հարցը։ Սկսելով նրանից, որ եկեղեցուն տրվել է ստահոդ, այն է՝ Իովանե Նաթլիսմցեմելի (Հովհաննես Սկրտիչ) նոր անվանում, ապա նաև իբր միայն նորօրյա վարագրվածք, ըստ այդմ կեղծիք համարելով եկեղեցու արևելյան ճակատի րնդարձակ արձանագրությունը (անկարող րնկալելու վիմագրի առավել քան պարզ շարադրանքը)՝ առանց որևէ փաստարկի եկեղեցին հայտարարվել է վրացական1067։ Սակայն կան նաև վրացի այնպիսի հեղինակներ, որոնք ի զորու են հաշվի նստել պատմական ճշմարտության հետ։ Այսպես, օրինակ, Վրաստանի խորհրդարանում երկրի հանրային պաշտպան (օմբուդսմեն) Սոզար Սուբարին, լինելով Ախալցխայում, նշել է. “...տեսա Սբ. Նշան եկեղեցին, որեւէ կասկած չունեմ, որ դա հայկական եկեղեցի է ե՛ւ ճարտարապետությամբ, ե՛ւ միջավայրով։ Գիտեմ նաև, որ կան պատմական տվյալներ այդ եկեղեցու մասին։ Ամեն դեպքում, թող հանձնաժողովը աշխատի, իսկ թե ում է պատկանել Սբ. Նշան եկեղեցին, կարելի է պարզել մեկ շաբաթում”1068։
Սբ. Վարդանանց եկեղեցու քահանաներ և երեցփոխ.
1864 թ. Սբ. Վարդան եկեղեցու քահանա է հիշվում Հովհաննես Առվանյանցը1069։
1879 թ. հունվարի 13-ին Սբ. Վարդանանց եկեղեցու համար քահանա է ձեռնադրվել սարկավագ Տիգրան Սիսակյանցր, որր “...զարդ կր լինի յիշեալ եկեղեցւոյ ն և մխիթարութիւն Մարտայ թաղի ժողովրդեան, ինչպէս եղել է 10 տարի Վարդանեան դպրոցին, որի պահպանութեան իւր կարողութեան չափ միշտ նպաստելէ”1070։
1904 թ. եկեղեցու քահանաներ են հիշվում Գևորգ Տեր-Կարապետյան Սիսակյանցը (ծնվ. 1847 թ., ձեռն. քհն. 1879 թ.) և Մինաս Հարությունյան Ազնավուրյանցր (ծնվ. 1858 թ., ձեռն. քհն. 1897 թ. հոկտեմբերի 11-ին)1071։
1888 թ. եկեղեցու երեցփոխն էր Ալեքսանդր Բորակչյանցը1072։
Եկեղեցու կալվածքներր.
1866 թ. մայիսի 23-ին և 1875 թ. փետրվարի 15-ին կազմված ուշագրավ կալվածացուցակներից երևում է, որ Սբ. Նշան եկեղեցու սեփականություն դարձած մի շարք հողամասեր և կառույցներ ազատված էին տնահարկ վճարելու պարտավորությունից։ Դրանք էին. “Երկու կրպակներ, պատկանում են Հայոց եկեղեցւոյն յանուն սրբոց Զօրավարաց Վարդանանց։ Ընծայած է պրապօրշչիկ Վարդան Վարդանեանցը։
Եկեղեցւոյ տեղ. պատկանում է եկեղեցւոյն յանուն ս. Վարդանանց, տարածութիւնն է երկարութեամբ 30 սաժէն, իսկ լայնութեամբ 35 սաժէն. նորա վերայ սրբատաշ քարից կառուցած է սուրբ եկեղեցին և ուսումնարանը 1864 թուականին։
Քարաշէն մի յարկանի տուն, պատկանում է նոյն եկեղեցւոյն. ունի երկու բաժանմունքներ և ծածկած գաջով, տարածութիւնն է երկայ նութեամբ 7 սաժէն իսկ լայնութեամբ 4 սաժէն։ Այս տան առաջը կայ դատարկ տեղ տարածութեամբ երկայ նութիւնր 7 սաժէն, իսկ լայնութեամբ 5 սաժէն։
Դատարկ տեղ. պատկանում է նոյն եկեղեցւոյն երկայնութիւնն է 30 սաժէն, իսկ լայնութիւնը 15 սաժէն։
Պարտեզ պտղատու ծառներով և երկու բանճարանոցներով. պատկանում է Առաքել Սագինեանցին, որը գնած է մասնաւոր կերպով կազմած թղթով։ Տարածութիւնն է երկայնութեամբ 60 սաժէն, իսկ լայնութեամբ 130 սաժ.։ Այս պարտեզի կէս մասր նոյնպէս և բանճարանոցների կէս մասր նա ընծայած է ս. Վարդանեանց եկեղեցւոյն, կէս մասին համար որոշուում է տարեկան եկամուտ ութն րուբլի։
Քարից շինուած մի յարկանի տուն, ծածկուած ժեստով, կառուցուած է յանուն սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մօտ գտնուած ծխական դպրոցի առաջին յարկին վերայ. պատկանում է պրապօրշչիկ Վարդան Վարդանօվին և նշանակուած է իգական սեռի դպրոցի համար։ Ունի եօթր բաժանմունք սպիտակ գաջով ծածկած։ Տարածութիւնն է երկայնութեամբ հինգ, իսկ լայնութեամբ ինն սաժէն։ Շինուած է 1872 թուականին։ Այս տան մէջ այժմ ոչ ոք չէ բնակում, բայց եթէ վարձով տրուի կարող է բերել տարեկան եկամուտ մի հարիւր րուբփ։
Դատարկ տեղ. շրջապատած է ցախերից հուսած պարիսպով, պատկանում է եկեղեցւոյն յանուն սրբոց Վարդանանց։ Տարածութիւնն է երկայնութեամբ 81 և լայնութեամբ 35 սաժէն։ Նորանում կան հինգ հատ տնկուած հին թթենիներ։ Տարեկան եկամուտը որոշուում է տասն և հինգ րուբ.։
Քարից շինուած մակազին հացահատիկ լցնելու համար, պատկանում է նոյն եկեղեցւոյն. ճակատի տարածութիւնն է 2 սաժէն, իսկ շինութեան խորութիւնը 4 սաժէն. շինուած է 1869 թուականին։ Տարեկան եկամուտը որոշուում է տասն և ութն րուբլի։
Կրպակ. պատկանում է նոյն եկեղեցւոյն. ճակատն է 2/2 սաժէն, իսկ խորութիւնը 3 սաժէն 2 արշին։ Տարեկան եկամուտր որոշուում է երեսուն րուբփ։
Պարտէզ պտղատու ծառերով, թափիով պատկանում է Գրիգոր եպիսկոպոս Սագինեանցին. ճակատն է 60 սաժէն, իսկ խորութիւնր 50 սաժէն։ Այս պարտիզին կից կան երկու կտոր վարելի հող տարածութեամբ մի չէթվէրթ սերմ ցանելու չափ։ Այս կալուածքներր գնած էր յիշեալ եպիսկոպոսը 1868 թուականին սեպտեմբերի 2-ին և ընծայած է Վարդանանց եկեղեցտյ մօտ կառուցած ուսումնարանին յօգուտ նորանում վարժուող աղքատ աշակերտներին...ե1073։
Ծանոթություններ
1050 ԺԴ (ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ), էջ 614։
1051 ԺԵ (ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ) Ա. էջ 486։ 1052 ԺԵ Բ էջ 227։
1053 Յակոբեան Պ., Հրաւեր ողջմտութեան, Ս. Էջմիածին, էջ 51։
1054 ԺԷ (ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ) Ա, էջ 687։
1055 Նույն տեղում։
1056 Ցուցակ հայերեն ձեռագրաց մասնավոր անձանց, “Բանբեր Մատենադարանի”, հ. 13, Երևան, 1980, էջ 331։
1057 “Համբաւաբեր Ռոււփոյ”, 1862, N 27, էջ 3։
1058 ՀԱԴ, ֆ. 56, ց. 1, q. 6228, թ. 33-34։
1059 “Համբաւաբեր Ռուսոյ”, 1862, N 27, էջ 3։ Նույնի մասին վկայվել է նաև. "Տարէց տարի աւելի զգալի եղաւ յիշեալ արուարձանումը նոր եկեղեցւոյ պէտքը, եւ հոգեւոր իշխանութեան այս մասին հնարած զանազան նախագիծներից ո՛չ մինը չյաջոդեցաւ, նիւթական միջոցներ չունենալու պատճառաւ։ Այս վիճակի մէջ ամէնքը մնում էին մի ընծայաբերի, որ ոգևորեալ բարեպաշտութեամբ կատարէր այդ մեծ զործը։ Այսպիսի նախանձաար քրիստոնէական բարեպաշտութեան ըստ հրաւիրանաց սրբազան յաջորդի գտնուեցաւ բարեպաշտօն Ախլցխայ քաղաքացի Արզրումի գաղթականներից պրապօրշչիկ Վարդան Վարդանեանցր, որ իւր սեպհական ծախքովր կառոյց սրբատաշ քարով մի հոյակապ եւ գեղեցիկ եկեղեցի Սուրբ Նշան անուանեալ ուխտատեղւոյ վրայ, որոյ շինութիւնը երկու տարիից աւել քաշեց, նրա բարձրութիւնը է 5, երկարութիւնը 7 ու կէս, լայնութիւնը 5 ու կէս կանգուն եւ պատերի հաստութիւնր 5 թզաչափ։ Այդ եկեղեցւոյ շինողի, բոլոր հայ հասարակութեան ցանկութեամբ եւ յաջորդ Գրիգոր եպիսկոպոսի միջնորդութեամբ՝ էջմիածնի Սիւնհոդոսր վճռեց, որ նորա բոլոր արդիւնքր պէտք ածուի Ախլցխոյ Հայոց ուսումնարանի աղքատ աշակերտաց համար” (Հագարապետեանց Ի., նշվ. հոդվ., էջ 148)։
1060 “Մեղու Հայաստանի”, 1862, N 27, էջ 107։
1061 Հազարապետեանց Ի., նշվ. հոդվ., էջ 149։ Նաև “Ախլցխայ, 27 փետրվարի 1864 ամի։ Հայոց եկեղեցւոյ հանդիսաւոր ծէսէրի մէջ առաջին տեղն ունի նորակառոյց եկեղեցւոյ օծումը...” (Հազարապետեանց Ի., նշվ. հոդվ., էջ 147)։
1062 ԲՀԱ, 2001, N 1, էջ 91 (բնագրում՝ "Армянская церковь "Сурб Нишан" построена в 1840 году. Площадь церковного здания составляет 107 квадратных метров. С момента закрытия церкви, здание по настоящее время используется под районный архив. В 1956 году Райисполкомом внутри церковного здания устроены специальные двухэтажные деревянные полки для хранения архивных дел, а также построена рабочая комната для сотрудников райархива. На ве это израсходовано 15 тысяч рублей")։
1063 Карапетян С, Марутян А., Наатакян Р., Церковь Сурб Вардананц (Сурб Ншан) города Ахалцха (документы). 1064 Նշվ. հոդվ., էջ 85։
1065 Նույն տեղում։
1066 "Материалы по археологии Кавказа", выпуск IV, с. 75 (բնագրում "...наверху на холму, над крепостью, новая армянская церковь в стиле Эчмиадзинскаго храма с пролетным и боковыми колоколенками...").
1067 "ალია", 2003, N 4, էջ 14։ Յուրացման նկրտումներն իրենց պատասխանն են ստացել հայ լրատվության էջերում (Казинян Арис, Реставрация, или надпись Вардананц, "Голос Армении", 22.02.2003, էջ 3։ Կարապետյան Ս., Ձեր դոկտոր-պրոֆեսոր ասողի..., “Հայոց աշխարհ”, 8.02.-2006, No 8)։
1068 “Ազգ”, 02.03.2006, N՛ 38։
1069 Մատենադարան, թղթ. 157, վավ. 276, թ. 52։
1070 “Մեղու Հայաստանի”, 1879, N՛ 7, էջ 4։
1071 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 795, թ. 29, 66։
1072 “Արարատ”, 1888, էջ 510։
1073 ՀԱԴ, ֆ. 53, ց. 1, գ. 125, թ. 40ա-40գ։
|
Категория: Мои статьи | Добавил: sborpodpisei (09.05.2009)
|
Просмотров: 1321 | Комментарии: 1
| Рейтинг: 5.0/1 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|